Գիտնականներն Ուարի քաղաքակրթության տարածքում անկախ գաղութներ են հայտնաբերել
ԱՄՆ-ի Դարտմուտյան համալսարանի հնագետները բացահայտել են, որ ինկերի նախնիները՝ Ուարի քաղաքակրթությունը, գաղութային տերություն է եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Journal of Anthropological Archaeology ամսագրում հրապարակված հոդվածին հղումով:
Ուսումնասիրությունների շրջանակներում գիտնականները վերլուծել են Ուարի քաղաքակրթության վերաբնակեցման համակարգը՝ Պիկիլլակտա վարչական կենտրոնից շուրջ 70 կմ հեռավորության վրա: Ընդհանուր առմամբ վերլուծության են ենթարկվել 3000 հնագիտական վայրերից հավաքված տվյալները՝ հաշվի առնելով նաև ուարի քաղաքակրթության հզոր ազդեցությունը տեղական մշակույթի վրա՝ կառուցապատման, կերամիկայի և այլ ոլորտներում:
Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ այս քաղաքակրթության մի շարք գաղութներ բավականին անկախ են եղել վարչական կենտրոնից: Գիտնականները ենթադրում են, որ ինկերի նախնիները ուժեղ կենտրոնացված իշխանությամբ պետություն են կառուցել, որտեղ գաղութների մի մասը ենթարկվել են վարչական կենտրոնին:
Ուարի քաղաքակրթությունը Անդերում գոյություն է ունեցել 600-1100 տարի առաջ, նախքան ինկերի կայսրության ձևավորումը:










