Ներկայացվել է նոր Windows 8.1 օպերացիոն համակարգը
Ամերիկյան Microsoft ընկերությունը ներկայացրել է թարմացված Windows 8.1 օպերացիոն համակարգը, որը հնարավոր է ներբեռնել Windows Store-ում։
Ինչպես նշում է Газета-ն, Windows 8-ի օգտատերերի համար օպերացիոն համակարգն անվճար է, սակայն Windows 7-ի օգտատերերը ստիպված կլինեն վճարել 119 դոլար ստանդարտ և 199 դոլար՝ պրոֆեսիոնալ տարբերակի համար։
Մասնագետները փոփոխություն են կատարել գլխավոր հավելվածներում, այդ թվում նաև «Փոստում» ու «Օրացույցում»։ Վերադարձվել է նաև «Արձակում» կոճակը։










