Ալեն Դելոնը հրաժարվել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի ժյուրիի ցմահ նախագահի պաշտոնից

22:56 • 18.10.13

Ալեն Դելոնը հրաժարվել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի ժյուրիի ցմահ նախագահի պաշտոնից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով La Parisien-ին:


2013 թվականին Դելոնը շվեյցարական թերթին տված հարցազրույցում պատմել էր, որ նա աջակցում է «Ազգային ճակատ» ֆրանսիական աջակողմյան քաղաքական կազմակերպությանը:


Դրանից հետո «Միսս Ֆրանսիա» մրցույթի կազմակերպիչները ժյուրիի անդամներին և մասնակիցներին կոչ էին արել չհրապարակել իրենց քաղաքական և կրոնական համոզմունքները:


Դրանից հետո Ալեն Դելոնը հայտարարել է, որ հեռանում է ժյուրիի նախագահի պաշտոնից: