Չինաստանում զույգը «վաճառել» է դստերն iPhone գնելու համար
Չինացի զույգը դատարանի առաջ է կանգնել դստերը «վաճառելու» և ստացված գումարով iPhone գնելու համար, գրում է Agence France-Presse-ը:
Նրանց դեմ դատական գործ է հարուցվել թրաֆիքինգի մեղադրանքով: Զույգն ապօրինաբար համացանցի միջոցով որդեգրման է ներկայացրել երեխային և գումար ստացել նրա համար:
Քննիչները պարզել են, որ մայրն օգտագործել է գումարն iPhone, մարզակոշիկներ և այլ ապրանքներ գնելու համար:
Զույգը ոստիկանությանը հայտնել է, որ նրանք ցանկանում էին, որ իրենց աղջիկն ավելի լավ դաստիարակություն ստանա, քան նրանք կարող են տալ, քանի որ նրանք արդեն երկու երեխա ունեն:










