Աթենքի օդանավակայանը համերգներ է կազմակերպում ճանապարհորդողների համար
Աթենքի միջազգային օդանավակայանը որոշել է կաբարեի մթնոլորտ ստեղծել իր այցելուների և ճանապարհորդողների համար. թռիչքի գոտում երկու օր՝ հոկտեմբերի 18-ին և 25-ին, համերգներ կտա Belleville խումբը, հայտնում է РИА Новости-ն։
Աթենքյան խումբը կկատարի ջազ և բլյուզ, սվինգ և թատերական երաժշտություն։ Համերգը կկայանա տեղի ժամանակով ժամը 13։00-ից մինչև 15։00-ն։
Համերգը «Թռչենք Լուսին» ծրագրի մի մասն է, որն անցկացնում է Աթենքի միջազգային օդանավակայանը՝ արվեստի գործիչների հետ համատեղ, 2013թ. մայիսից մինչև 2014թ. ապրիլ, ասվում է օդանավակայանի կայքում։










