Արեն Վաթյանի «Կավե մարդը» «Նո Ֆի»–ի փառատոնի ոսկե մեդալի է արժանացել
Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը վերջերս «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի Կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ «Նո Ֆի» -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում :
Ոսկե մեդալ է շնորհվել ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդ» ֆիլմը (լավագույն տղամարդ դերակատար), բրոնզե մեդալ` Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լևոն Պետրոսյանի «Միևնույն է կուտեն» և Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին:
Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-ի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «Նո Ֆի» կինոփառատոնին և մշտապես վերադառնում մրցանակներով:










