Կոլումբիական ընկերությունը նորաձև զրահապատ հագուստ է արտադրում (լուսանկարներ, տեսանյութ)

22:39 • 18.10.13

Բոգոտայում գործող ընկերությունը մասնագիտանում է նորաձև հագուստի արտադրության գործում, որը կարող է պաշտպանել կրողին հրազենային կրակոցներից և դանակի հարվածներից:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, այսպիսի զրահապատ բաճկոններից մեկը կարող է դիմակայել մի շարք զենքերի կրակոցների, ինչպես օրինակ 9 մմ տրամաչափով ատրճանակը կամ .44 Magnum-ը:


Պաշտպանիչ հագուստը, որը ներկայում վաճառվում է 18 երկրներում, կրել են Կոլումբիայի վարչապետ Ֆրանցիսկո Սանտոսը, Վենեսուելայի նախկին նախագա Ուգո Չավեսը, Իսպանիայի արքայազնը և հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը:


Կոլումբիան համարվում է Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր երկրներից մեկը, որտեղ բռնության մակարդակը բավականին բարձր է: Այստեղ շատերը զրահապատ մեքենաներ են պատվիրում պաշտպանված լինելու համար, սակայն մեքենայից դուրս նրանց ևս պաշտպանություն է անհրաժեշտ: Այս հանգամանքը կոլումբիացի գործարարներ Միգել Կաբալյերոյին և Ջոն Մերֆիին ստիպել է մտածելու զրահապատ հագուստի արտադրության մասին, որը մեծ պահանջարկ է ստացել:
 

 

Կոլումբիական ընկերությունը նորաձև զրահապատ հագուստ է արտադրում (լուսանկարներ, տեսանյութ)