Apple-ի iPhone 5S-ն արագության առումով ռեկորդ է սահմանել
Ամերիկյան Apple ընկերության վերջին iPhone 5S սմարթֆոնը բրիտանական Which? ամսագրի անցկացրած ուսումնասիրության արդյունքում ճանաչվել է շուկայի ամենաարագ գործող հեռախոսը՝ իր ետևում թողնելով LG G2-ը, Samsung Galaxy S4-ն ու HTC One-ը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախքան այս ամենաարագ գործող սմարթֆոնի կոչումը կրում էր հարավկորեական Samsung ընկերության վերջին մոդելի հեռախոսը։
Մասնագետները որոշել են սմարթֆոնների արագությունը՝ հիմնվելով նրա վրա, թե ինչպիսի արագությամբ են դրանք բացում հավելվածները, ցույց տալիս տեսանյութերը և այլն։
4-րդ տեղում հայտնված HTC One-ին հաջորդում են Samsung Galaxy S4 Mini-ն ու HTC One Mini-ն։ Ամենավերջին տեղում է հայտնվել Apple-ի բյուջետային iPhone 5C սմարթֆոնը։
Մասնագետների կարծիքով՝ iPhone 5S-ի հաղթանակը պայմանավորված է երկմիջուկ, 1.3 Գհց հաճախականությամբ պրոցեսորով, որն ի տարբերություն քառամիջուկի՝ ավելի արագ է գործում և հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի գործառույթ կատարել։










