Շվարցենեգերը ցանկանում է փոխել ԱՄՆ-ի սահմանադրությունը 2016-ին նախագահ դառնալու համար

15:27 • 18.10.13

Հոլիվուդյան աստղ և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն այժմ զբաղված է լոբբինգով, որը նրան թույլ կտա փոխել ԱՄՆ-ի սահմանադրությունը և դառնալ այդ երկրի նախագահ, հայտնում է New York Post-ը:

 

Ըստ աղբյուրի՝ Շվարցենեգերը լուռումունջ լոբբինգ է անում կարևոր քաղաքական դեմքերի շրջանում, մատնանշում սահմանադրության բացերը, փոփոխությունների կոչ անում: Այդ դեպքում 2016-ին նա կկարողանա պայքարել Հիլարի Քլինթոնի հետ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:

 

Շվարցենեգերը պատրաստ է անգամ փաստաթղթային փուլին և իրավական հարցերին անցնել:

 

Ամերիկյան սահմանադրությամբ երկրի նախագահ կարող է դառնալ միայն այդ երկրում ծնված մարդը, Շվարցենեգերն ավստրիացի է, ով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել միայն 1983-ին:

 

Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, թե Շվարցենեգերը կհաջողի օրենքներ փոփոխելու հարցում: