YouTube-ի բջջային տրաֆիկի մասնաբաժինը հասել է 40 տոկոսի

23:25 • 18.10.13

YouTube տեսահոսթինգի՝ շարժական սարքերից ստացվող տրաֆիկի մասնաբաժինը հասել է 40 տոկոսի, այս մասին Twitter-ի իր էջում գրել է YouTube-ի ղեկավարներից մեկը, տեղեկացնում է Lenta.ru-ն:


Վերջինիս խոսքով այս արդյունքին հասնելուն նպաստել են ժամանակակից ներդրումները, որոնք Google-ը կատարել է ընկերությանը պատկանող տեսահոսթինգի՝ շարժական սարքերի ծրագրերով զբաղվող ստորաբաժանման զարգացման համար: 


YouTube տեսահոսթինգը մեկնարկել է 2005-ին, իսկ 2006-ին ծառայությունը գնել է Google ընկերությունը: 2013-ի գարնանը YouTube-ի ամենամսյա լսարանը գերազանցել է մեկ միլիարդը:
 

YouTube-ի բջջային տրաֆիկի մասնաբաժինը հասել է 40 տոկոսի