Գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մունրոն չի մեկնի Ստոկհոլմ

15:33 • 18.10.13

Կանադացի գրող Էլիս Մունրոն, որը 2013թ. գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, չի մեկնի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում կայանալիք մրցանակաբաշխությանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդին։

 

«Այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մունրոն Ստոկհոլմ ժամանելու հնարավորություն չունի»,- գրել է Էնգլունդը՝ նշելով, որ դա կապված է հեղինակի առողջական վիճակի հետ։ Նա նաև հավելել է, որ «այս հարցում ներգրավված բոլոր մարդիկ, այդ թվում նաև անձամբ Մունրոն, ցավում են դրա համար»։

 

Ըստ ավանդույթի՝ մրցանակակիրը պետք է Ստոկհոլմում Նոբելյան դասախոսություն կարդա։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես դա տեղի կունենա այս տարի։ Ինչպես և հայտնի չէ, թե ով կստանա մրցանակը Մունրոյի փոխարեն։
 

Գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մունրոն չի մեկնի Ստոկհոլմ