Nokia-ն համակարգիչ-թևնոց է պատենտավորել

00:54 • 18.10.13

Nokia ընկերությունը ԱՄՆ Պատենտային գերատեսչություն հայտ է ներկայացրել, որում ներկայացվում է թևնոցի տեսք ունեցող շարժական սարք, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Engadget-ին:


Թևնոցի յուրաքանչյուր շղթայում տեղադրված է սենսորային էկրան, որի վրա ցուցադրվում է ցանկացած տեղեկություն: Թևնոցի հայտը ներկայացվել է 2012 թվականի օգոստոսին, իսկ գերատեսչության կայքը այն հրապարակել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին: Նկարագրության մեջ նշվում է, որ սարքը կարող է կատարել նաև բջջային հեռախոսի գործառույթներ:


Սարքի հեղինակներից Քենթ Լայոնսը հայտնել է, որ Nokia-ն ունի նաև սարքի պատրաստի նախատիպը:
 

Nokia-ն համակարգիչ-թևնոց է պատենտավորել