Հռոմում Օկտավիանոս Օգոստոսի մահվան 2000-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Հռոմի Scuderie del Quirinale պատկերասրահում այսօր բացվել է Հին Հռոմի առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսի մահվան 2000-րդ տարելիցին նվիրված «Օգոստոս» բացառիկ ցուցադրությունը, հայտնում է РИА Новости-ն։
Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոսը մահացել է 14 թվականի օգոստոսի 19-ին՝ չհասցնելով նշել իր 77-ամյակը։
Ներկայիս ցուցահանդեսը հետաքրքիր փորձ է պատմել այս պատմական կերպարի կյանքի հիմնական փուլերի մասին և զուգահեռաբար՝ մի ամբողջ ժամանակաշրջանի, որն անբաժանելիորեն կապված է նրա անվան հետ և հայտնի է գիտությունների և արվեստների աննկարագրելի ծաղկմամբ։
Այդ մշակութային վերելքի վկայություններն են մոտ 200 նմուշներ, որոնք Հռոմի ամենահեղինակավոր պատկերասրահ են բերվել ոչ միայն Հավերժ քաղաքի տարբեր անկյուններից, այլև Նեապոլից, Վենետիկից, Թուրինից, Ֆլորենցիայից, ինչպես նաև Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Նյու Յորքի, Կոպենհագենի, Բուդապեշտի լավագույն թանգարաններից։










