Ստալոնեն և Շվարցենեգերը միասին մեծ էկրաններին (տեսանյութ)
Այս շաբաթվա գլխավոր պրեմիերաներից է «Փախուստի պլան» մարտաֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Սիլվեստեր Ստալոնեն և Առնոլդ Շվարցենեգերը, հայտնում է filmpro.ru-ն։
Դերասաններին համարժեք դերեր են բաժին հասել. դա հենց այն է, ինչի մասին իրենք, իրենց իսկ վստահեցմամբ, երազել են դեռևս 1980-ականների կեսերից։ Ստալոնեի հերոսը՝ Ռեյ Բրեսլինը, հերթական անգամ մեկնում է հանձնարարությունը կատարելու՝ ստուգելու գաղտնի բանտի անվտանգության ծառայության ամրությունը, և միայն տեղում է հասկանում, որ իրեն իրականում փակել են բանտում։
Իսկ ահա Շվարցենեգերի հերոսը, ով օգնում է Բրեսլինին կազմակերպել փախուստը, բանտում է հայտնվում խոշոր ֆինանսական խաբեբա Վիկտոր Մանհեյմի հետ համագործակցելու համար։
Ստալոնեն պատմել է կերպարների փոխհարաբերությունների մասին. «Բանտը, որում հայտնվել են մեր հերոսները, զուր չէ, որ կոչվում է «Դամբարան». այնտեղից պարզապես անհնար է փախչել։ Իմ հերոսը զգում է, որ Առնոլդի կերպարը՝ Ռոտմայերը, այնքան էլ պարզ չէ։ Բացի այդ, նա կալանավորների առաջնորդներից մեկն է։ Ռոտմայերը նույնպես տեսնում է պոտենցիալ իմ հերոսի մեջ։ Նրանք պետք են միմյանց, սակայն միևնույն ժամանակ կարծես փորձում են խորամանկել միմյանց՝ հաշվարկելով յուրաքանչյուր քայլն ինչպես շախմատում»։
Իսկ Շվարցենեգերը պատմել է ֆիլմի գլխավոր տեսարաներից մեկի մասին. «Մենք լուրջ տեսարան ունենք այս ֆիլմում։ Բավականին դաժան՝ հատկապես ինձ համար. ես պրակտիկա չեմ ունեցել նահանգապետի ծառայության ժամանակ»։










