t.A.T.u. խումբը վերամիավորվել է Snickers-ի գովազդում նկարահանվելու համար (տեսանյութ)
Ռուսական t.A.T.u. խումբը վերամիավորվել է Ճապոնիայում Snickers-ի գովազդային տեսահոլովակի նկարահանումների համար: Գովազդային տեսահոլովակը հոկտեմբերի 17-ին հրապարակվել է խմբի պաշտոնական էջում YouTube-ում, հայտնում է Lenta.ru-ն:
Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան ճապոնացիների հետ բեյսբոլ են խաղում, երբ խաղացողներից մեկը հարվածում է նրանց: Աղջիկները հրաժարվում են շարունակել խաղը, մինչև տղաներից մեկը նրանց սնիկերս է հյուրասիրում, ինչից հետո աղջիկները վերածվում են ճապոնացի տղաների:
Նկարահանումներից հետո, որոնք տեղի են ունեցել Տոկիոյում, երգչուհիները կարճատև համերգ են տվել ճապոնացի երկրպագուների համար:










