Աշխարհ՝ խաղալիք մեքենաներով և տներով, որը հնարավոր չէ տարբերել իրականությունից (լուսանկարներ)

20:39 • 18.10.13

Էլջին Պարկը լուսանկարիչ Մայքլ Փոլ Սմիթի ստեղծած տներով, ճանապարհներով և մեքենաներով քաղաք է: Մայքլը սիրում է հավաքել ռետրո-մեքենաների մոդելներ, որոնք ինքն է պատրաստում: Նրա փոքրիկ 1957 թվականի Dodge-ը, Chevrolet Corvette-ը կանգնած չեն գրապահարանների վրա, այլ մասնակցում են պատմություններին, որոնք տեղի են ունենում Էլջին Պարկում:


Լուսանկարիչը հրաշալի կոմպոզիցիաներ է ստեղծում սեղանին դրված խաղալիք մեքենաներից, որոնց համար ֆոն են ծառայում արհեստական տները և ծառերը: Շնորհիվ հեղինակի վարպետության՝ թվում է, թե բոլոր լուսանկարներն իրական են: