Volvo-ն առաջարկում է էլեկտրաէներգիան կուտակել մեքենայի դռներում և տանիքում

23:31 • 18.10.13

Volvo ընկերությունը պատրաստվում է իսկական հեղափոխություն կատարել ոչ միայն էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, այլ նաև համաշխարհային ավտոարդյունաբերությունում: Սկանդինավցիները պատրաստվում են մեքենայի թափքի մասերը վերածել մարտկոցների, հաղորդում է Вести.ru-ն:


Ներկայիս էլեկտրական մեքենաների հիմնական խնդիրներից մեկը մեծ և ծանր մարտկոցներն են: Ըստ Autocar-ի տվյալների, Volvo-ի մասնագետները այս խնդիրը ցանկանում են լուծել նորարարական նյութի միջոցով, որը կկարողանա էլեկտրաէներգիան պահել ներկայիս մարտկոցների նման: Բացի այդ նյութը, որը կազմված է ածխապլաստիկից և պոլիմերային նյութերից, բավականին ճկուն է: Դրա արդյունքում նոր նյութից հնարավոր է պատրաստել թափքի մասեր, որոնք միաժամանակ կարող են էլեկտրաէներգիա կուտակել:


Volvo-ի ներկայացուցիչները պնդում են, որ նոր նյութի օգտագործման շնորհիվ հնարավոր կլինի 15%-ով կրճատել էլեկտրական մեքենաների քաշը: Թափքում նոր էլեկտրական մարտկոցների օգտագործման շնորհիվ մեքենան կկարողանա անցնել 130 կմ տարածք:


3 լաբորատոր փորձերից հետո Volvo-ի մասնագետները սկսել են դաշտային փորձարկումները: Շվեդիայի փողոցներում է հայտնվել S80-ը, որի թափքի մի մասը փոխվել է էներգախնայող նյութով:
 

Volvo-ն առաջարկում է էլեկտրաէներգիան կուտակել մեքենայի դռներում և տանիքում