Wikileaks-ի և Ասանժի մասին ֆիլմն ամերիկյան վարձույթում անհաջողություն է ունեցել

10:12 • 19.10.13

«Հինգերորդ իշխանություն» գեղարվեստական ֆիլմը Wikileaks կայքի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին անհաջողություն է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի կինովարձույթում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։

 

Այս հանգստյան օրերի ընթացքում այն կարող է նույնիսկ 4 մլն դոլար վաստակել։ Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 26 մլն դոլար։

 

Այսպիսով՝ «Հինգերորդ իշխանություն» ֆիլմը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ, դուրս կմնա այս հանգստյան օրերի լավագույն ֆիլմերի հնգյակից։