«Հիմար և ավելի հիմար-2» ֆիլմի նկարահանման ժամանակ գողացել են 500.000 դոլար արժողությամբ տեսախցիկը
Հանրահայտ «Հիմար և ավելի հիմար» կատակերգության երկրորդ մասի նկարահանման ժամանակ անհայտ անձինք օպերատորից գողացել են 500.000 դոլար արժողությամբ տեսախցիկը, հայտնում է lenta.ru-ն՝ Atlanta Business Chronicle-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ Օպերատորը գնացել է սնվելու՝ այն թողնելով մեքենայում, և մինչ նա ու իր գործընկերը սնվել են, գողերը թալանել են նրա մեքենան. 50 կգ-անոց խցիկից բացի նրանք նաև տարել են նոութբուք և ականջակալներ։
Նկարահանող խումբը 5.000 դոլար պարգևատրում է խոստացել նրան, ով իրենց կհանձնի սարքը։ Տվյալ տեսախցիկն արտադրում է Cineflex ընկերությունը։
Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2014-ին։ Առաջին մասը թողարկվել էր 1994-ին և վարձույթում հավաքել 39 մլն դոլար՝ 19 մլն-անոց բյուջեի դիմաց։










