Fox-ը հեռուստասերիալ կնկարահանի հին եգիպտացիների մասին

08:43 • 19.10.13

Fox հեռուստաընկերությունը նախատեսում է ցուցադրել «Հիերոգլիֆ» սերիալը, որում իրադարձությունները կծավալվեն Հին Եգիպտոսում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Collider-ին:


Սերիալի գլխավոր հերոս կդառնա հայտնի գողը: Ըստ սյուժեի, փարավոնը նրա ծառայությունների կարիքը ունի, ինչի կապակցությամբ հանցագործին դուրս են թողնում բանտից:


«Հիերոգլիֆ»-ի փորձնական առաջին սերիայի սցենարը գրել է Տրևիս Բիչեմը: Բեմադրող ռեժիսորը կլինի Միգել Սապոչնիկը, ով նախկինում աշխատել է մի շարք ֆիլմերի և սերիալների վրա:


Դեռևս հայտնի չէ, թե ինչ դերասաններ են խաղալու սերիալում: Ենթադրվում է, որ սերիալի նկարահանումները կսկսվեն 2014 թվականի սկզբներին: Պրեմիերան պետք է կայանա նույն տարվա աշնանը: Հայտնի է, որ առաջին սեզոնը իր մեջ կներառի 13 սերիաներ: