Ինչպես վազանց կատարել, երբ առջևից ընթանում է բեռնատարը. պորտուգալացիները նոր համակարգ են մշակել (տեսանյութ)

01:01 • 19.10.13

Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելը ոչ միշտ է բավարար, որպեսզի մեքենա վարելը ապահով դառնա: Մասնավորապես երթևեկելը բարդանում է, երբ թեթև մարդատար մեքենայի առաջից ընթանում է հսկայական բեռնատարը:

 

Դրա համար Միշել Ֆերրեյրան և Պորտուի համալսարանի նրա գործընկերները ստեղծել են See-Through System համակարգը, որը աշխատում է հավելյալ իրականության տեխնոլոգիայի վրա, հաղորդում է Вести.ru-ն:


STS համակարգի շնորհիվ դիմացից ընթացող բեռնատարի վրա տեղադրված ցուցիչից ստացվող տեղեկությունները հետևից ընթացող վարորդը տեսնում է իր մեքենայի դիմապակու վրա: 

 

Ինչպես վազանց կատարել, երբ առջևից ընթանում է բեռնատարը. պորտուգալացիները նոր համակարգ են մշակել (տեսանյութ)