1.5 մլն դոլարով վաճառվել է ջութակը, որով նվագում էին «Տիտանիկի» կործանման վերջին րոպեներին

20:03 • 19.10.13

Ջութակը, որը 1912 թվականին՝«Տիտանիկի» կործանման վերջին րոպեներին, նվագում էր հանրահայտ նավի նվագախմբի ղեկավար Ուոլլես Հարթլին, շաբաթ օրը Henry Aldridge & Son աճուրդային տան կողմից վաճառվել է 900.000 ֆունտ ստերլինգով (մոտ 1.5 միլիոն դոլար), հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Աճուրդից առաջ ապրանքի նախնական գինը կազմում էր 300.000 ֆունտ ստերլինգ: Գնորդի անունը չի նշվում:


Ջութակը գտել են աղետից գրեթե անմիջապես հետո: Փրկարարները հայտնաբերել են Հարթլիի դիակը 10 օր հետո: Նրա մարմնին ամրացված էր ջութակը, որի ետևի մասում գրված էր, որ այն նա նվեր է ստացել իր հարսնացուից: