Lamborghini Veneno գերմեքենան զրկվել է տանիքից (լուսանկարներ)

22:14 • 19.10.13

Lamborghini ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Veneno գերմեքենայի «բաց» տարբերակը: Նորույթը կարտադրվի ընդամենը 9-ը օրինակով: Յուրաքանչյուր մեքենայի գինը կազմում է 3.3 միլիոն եվրո, հաղորդում է Мотор-ը:

 


Մեքենայի շարժիչը ամբողջովին նույնն է, ինչ մարտին Ժնևի ավտոսրահում ցուցադրված կուպեինը: Այն կունենա 12 մխոցային 6.5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որի հզորությունը կկազմի 750 ձիաուժ:



Ռոդսթերի դինամիկ բնութագիրը դեռևս չի մանրամասնվում: Կուպեն 100 կմ/ժ արագության կարողանում է հասնել 2.8 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 355 կմ/ժ:
 

Lamborghini Veneno գերմեքենան զրկվել է տանիքից (լուսանկարներ)