Մաքքարթնին անսպասելի համերգ է տվել Լոնդոնի կենտրոնում՝ անցորդների առաջ (տեսանյութ)

10:05 • 19.10.13

Հանրահայտ երգիչ Փոլ Մաքքարթնին հոկտեմբերի 18-ին անսպասելի համերգ է տվել Լոնդոնի կենտրոնում՝ Սուրբ Պետրոսի տաճարի մոտ, հայտնում է lenta.ru-ն՝ The Guardian-ին հղումով։ Երաժիշտը նախազգուշացրել է համերգի մասին Twitter-ի միջոցով, ելույթից ընդամենը մոտ մեկ ժամ առաջ։

 

BBC News-ի տվյալների համաձայն՝ հրապարակում հավաքվել է ավելի քան 2.000 հանդիսատես։


Ելույթը տևել է մոտ 20 րոպե։ Այդ ընթացքում նա կատարել է հոկտեմբերի 14-ին թողարկված «New» ալբոմից մի քանի երգ։ 

 

Վերջերս նա կրկին անսպասելի համերգ էր տվել՝ այս անգամ Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում։