Հայկական լեռնաշխարհի Պորտասարը և աշխարհի մյուս ամենաառեղծվածային հուշարձանները՝ Huffington Post-ի յոթնյակում (լուսանկարներ)
Յուրաքանչյուր նոր բացահայտումից հետո մենք հասկանում ենք, թե որքան բան կարող ենք սովորել հին քաղաքակրթություններից: Սակայն ոչինչ չի համեմատվի այն բաների հետ, որոնց վերաբերյալ հարցերն ավելի շատ են, գրում է Huffington Post-ը՝ ներկայացնելով ամենաառեղծվածային պատմական հուշարձանները:
Այդ ցանկում են. Սթոունհենջը, Անգլիայում՝ Ուիլթշիրում գտնվող այդ հուշարձանը կառուցվել է մ.թ.ա 2-3-րդ հազարամյակներում, սակայն մինչ օրս էլ գերում է իր առեղծվածայնությամբ:
![]()
Հաջորդը՝ Զատկի կղզին է՝ իր անհավանական արձաններով: 887 հսկայական արձան, որոնցից ամենաթեթևը կշռում է 86 տոննա, իսկ մարդիկ մինչ օրս միայն կարող են ենթադրություններ անել դրանց նշանակության մասին:
![]()
Հաջորդը ամենա-ամենաառեղծվածայինի վարկանիշային աղյուսակում Նասկայի գետնապատկերներն են Պերուում: 100-ավոր մետրեր ծավալով հսկայական ու ճշգրիտ հնագույն պատկերների նշանակությունը, որոնք կարելի է տեսնել միայն օդանավից, մինչ օրս էլ անհայտ է մնում:
![]()
Տեոտիհուականը Մեքսիկայում մինչև 15-րդ դար ամենախոշոր քաղաքն էր արևմտյան կիսագնդում: Դրա անվան թարգմանությունը նշանակում է «վայր, որտեղ արարվել են աստվածները»:
![]()
Հաջորդը Լաոսի Կժերի հովիտն է: Այնտեղ՝ Սիանքհուան նահանգում, հազարավոր հսկայական կժեր են սփռված հովտում: Դրանց նշանակությունը տեղական լեգենդը բացատրում է հետևյալ կերպ. այդ կժերում հսկաները ժամանակին պահում էին իրենց ըմպելիքները:

Ցուցակում 6-րդը Գիզայի բուրգերն են. այս առնչությամբ աղբյուրը նշում է միայն հետևյալը՝ մենք մինչև օրս էլ չենք հասկացել, թե հնում ինչպես կարող էին նման բան կառուցել:
![]()
Ցուցակը հեղինակավոր ձևով ամփոփում է Պորտասարը՝ Հայկական լեռնաշխարհի գոհարներից մեկը, որը եգիպտական բուրգերից հին է 7000 տարով: Ուրֆայի մոտ գտնվող համալիրը ամենահին կրոնական և ամենամեծ մեգալիթային կառույցն է ամբողջ աշխարհում: Դրա հետ են կապում նաև հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելու մասին թեզերը: Աղբյուրը նշում է, որ անհավանական է՝ ինչպես կարող էին մարդիկ նման բան կառուցել մի ժամանակում, երբ մարդկային ցեղը դեռ հավաքչության փուլում էր:
![]()










