Սթիվեն Բոլդուինը 100.000 դոլար հարկ է վճարել և դեռ կրկնակի պարտք է
Ամերիկացի հայտնի կինոդերասան Սթիվեն Բոլդուինը 100 հազ. դոլար հարկ է վճարել Նյու Յորքի գանձարան և դեռ պարտք է պետությանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Сontactmusic-ին։
Ինչպես հայտնի է դարձել, հոկտեմբերի 18-ին Բոլդուինը հարկային մարմիններին 100 հազ. դոլարի կտրոն է ներկայացրել։ Ամբողջությամբ պարտքը մարելու համար դերասանը դեռևս պետք է վճարի 243 հազ. դոլար։
2009-ին Բոլդուինը հայտարարել էր սնանկության մասին։










