Hermes նորաձևության տունը գրպանի ժամացույցների նոր հավաքածու է ներկայացրել (լուսնկարներ)

08:34 • 20.10.13

Hermes նորաձևության տունը վերադառնում է արմատներին. վերջերս ֆրանսիական բրենդը հայտարարել է գրպանի ժամացույցների նոր սերիայի թողարկման մասին, գրում է Luxlux.net-ը:


Հավաքածուն ստացել է Arceau անվանումը: Քրոնոմետրերը պատրաստվել են ձեռքով՝ Շվեյցարիայի լավագույն արհեստանոցում: Մասնագետները նոր մոդելը համալրել են վստահելի մեխանիզմով: Ժամացույցի վերնամասը զարդարում են դեղին ոսկով արված հմուտ փորագրությունները:


Յուրաքանչյուր քրոնոմետր ունի նաև ալիգատորի բնական կաշվից պատրաստված ժապավենով տուփ: Հաճախորդները հնարավորություն կունենան ընտրելու, թե որ լուսանկարով զարդարեն իրենց ժամացույցի վերնամասը:


Հաղորդվում է, որ Arceau սերիայի ժամացույցները կթողարկվեն սահմանափակ քանակությամբ:
 

 

 

Hermes նորաձևության տունը գրպանի ժամացույցների նոր հավաքածու է ներկայացրել (լուսնկարներ)