Apple-ի Safari-ն գլխավորել է շարժական սարքերի համար նախատեսված ամենահուսալի բրաուզերների ցանկը

09:00 • 20.10.13

Օգտարերերի տեխնիկական հարցերի և պատասխանների հարթակ Fixya ռեսուրսը հրապարակել է շարժական սարքերի համար ամենահուսալի և հարմար բրաուզերների վարկանիշը՝ հիմնվելով օգտատերերի կարծիքների վրա:

 

Ըստ վարկանիշի՝ առաջին տեղը զբաղեցնում է Apple-ի Safari բրաուզերը, իսկ ցանկը եզրափակում է Windows Phone-ի համար նախատեսված Internet Explorer-ը: 

 

Վարկանիշը հիմնված է 61 582 օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների վերլուծության հիման վրա: Ամենաքիչ խնդիրներ օգտատերերը ունեցել են Safari-ի հետ. այն հավաքել է 1.31 միավոր: Հիմնական «բողոքները» վերաբերել են Flash-ի բացակայությանը և շարժական սարքի էկրանին կոնտենտի ցուցադրման համար ոչ բավարար տարածքի առկայությանը:

 

Android-ի ստանդարտ բրաուզերը 0.87 միավոր է ստացել: Հիմնական խնդիրները կապված էին այն բանի հետ, որ այն հանկարծակիորեն ինքնաբերաբար փակվում է: Որոշ օգտատերեր ասել են, որ խնդիր են ունեցել անվտանգության հետ կապված՝ գաղտաբառերի դեպքում:

 

Opera-ն 0.7 միավորով 3-րդն է: Հիմնականում օգտատերերը դժգոհություն են հայտնել, որ ինտերֆեյսի տարրերը էկրանին շատ մեծ տեղ են զբաղեցնում:

 

Chrome-ին 0.67 միավոր է բաժին ընկել: Հիմնական բողոքը տառատեսակների ոչ ճիշտ վերարտադրությունն է, նաև որոշ օգտատերեր խնդիր են ունեցել Flash-ի հետ: 

 

Internet Explorer-ը ընդամենը 0.28 միավոր է ստացել այս վարկանիշում: Հիմնականում օգտատերերը դժգոհ են այն հանգամանքից, որ համացանցային կոնտենտը սխալ է վերարտադրվում սարքի էկրանին: 

  

Շարժական սարքերի համար նախատեսված բրաուզերների ոլորտը այժմ շուկայի ամենամրցակցային սեգմենտներից է: Ընկերությունները պարբերաբար թարմացնում են իրենց արտադրանքը՝ մրցակիցներից հետ չմնալու համար: 

Apple-ի Safari-ն գլխավորել է շարժական սարքերի համար նախատեսված ամենահուսալի բրաուզերների ցանկը