Լամպ, որը Wi-Fi է արտադրում. չին գիտնականների գյուտը
Մի խումբ չին գիտնականներ ստեղծել են աշխարհում առաջին լամպը, որ լուսավորելուց բացի Wi-Fi ինտերնետ է արտադրում, գրում է Daily Mail-ը։
Շանհայի Ֆուդան համալսարանի մասնագետները ստեղծել են նոր տեխնոլոգիայի դեռևս նախատիպը, որը ստացել է Li-Fi անվանումը։
Գիտնականները պնդում են, որ միկրոչիպով համալրված լուսարձակող դիոդային լամպը, որն օգտագործում է լույսի հաճախականությունը, շատ ավելի լավ է աշխատում, քան Չինաստանում գործող անկապ լարը։
Այն Wi-Fi-ի ազդակ է արտադրում՝ 150 մեգաբայթ/վայրկյան արագությամբ։ Պարբերականը նշում է, որ լամպի Wi-Fi-ին կարող է միանալ մինչև 4 սարք։
Հաջորդ ամիս գիտնականները կներկայացնեն լամպի առաջին խմբաքանակը, որը բաղկացած կլինի 10 նմուշից։










