Լայն դեմքով տղամարդիկ ավելի շատ են խաբում
Հետազոտությունը ցույց է տվել, որ լայն դեմքերով տղամարդիկ ավելի հաճախ են խաբում, քան նեղ դեմքով մարդիկ, գրում է Daily Mail-ը: Բացի այդ, պարզվում է, որ մեծ դեմքերով մարդիկ ավելի անգութ են, և, հետևաբար, ավելի մեծ հավանականություն ունեն հաջողակ լինելու, մասնավորապես՝ բիզնեսում և քաղաքականության մեջ:
Կանադայի հոգեբանները 150 տղամարդու վարժություն են առաջադրել, որտեղ նրանք պետք է վիրտուալ զառ գցեին էկրանին և գրառեին իրենց միավորները, որը խաղի վերջում համապատասխանելու էր վիճակախաղի տոմսերին: Այնուհետև հետազոտողները լքել են սենյակը: Համակարգչային ծրագիրը ցույց է տվել իրական միավորները, և պարզվել է, որ տղամարդկանց 20 տոկոսը խաբել է. խաբողները նրանք են եղել, ովքեր լայն դեմք ունեին:
Հետազոտության արդյունքները նաև ապացուցում են, որ դեմքի շուրջը հավելյալ քաշ կրող մարդիկ հակասոցիալական պահվածք են հաճախ ցույց տալիս: Դեմքի լայնության հետ է առնչվում նաև «անվախ դոմինանտությունը», երբ մարդը քիչ է անհանգստանում, մինչդեռ հասարակական կյանքում իրեն դոմինանտ է պահում: Այդ հատկանիշները նրան կարող են հաջողություն բերել, անգամ եթե նա էթիկապես ճիշտ չի վարվում:










