Ծովի հատակին գեղեցիկ շրջանաձև լաբիրինթ է հայտնվել, որի հեղինակները փոքրիկ գնդաձև ձկներն են. հետազոտություն (տեսանյութ)
Գիտնականները պարզել են, թե ովքեր են 1995-ին ծովի հատակին հայտնաբերված հետաքրքիր շրջանակների հեղինակները: Տպավորիչ լաբիրինթները կառուցել են փոքրիկ ձկները էգերին գրավելու համար, որոնք էլ ձվադրում են հենց այդ շրջանակներում։
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ 1995-ին որոշ ջրասուզորդներ առաջին անգամ հայտնաբերեցին գեղեցիկ շրջանաձև ավազե կառույցը Ճապոնիայի ափերին գտնվող ծովի հատակին: Ավելի ուշ մի քանի շրջանակներ ևս հայտնաբերվեցին ստորջրյա տարածությունում:
Տարօրինակ ֆենոմենի բացահայտումից հետո տարբեր կարծիքներ էին հնչում դրանց առաջացման վերաբերյալ՝ սկսած հսկա ծովային կենդանիներից մինչև այլմոլորակայինների ձեռքով պատրաստված լինելը:
Սակայն վերջին ուսումնասիրության արդյունքում գիտնականներին հաջողվել է լուծել հանելուկը և պարզել, որ այդ շրջանակները ստեղծվում են վերջերս հայտնաբերված նոր գնդաձև ձկնատեսակի (blowfish) արուների կողմից:Մեկ շրջանակը կառուցելու համար ձկներին անրաժեշտ է լինում 7-9 օր:










