Բրիտանական համալսարանները պետք է կրթեն ուսանողներին, այլ ոչ թե հետազոտություններ անցկացնեն. Daily Mail

09:44 • 21.10.13

Մեծ Բրիտանիայի համալսարաններն ավելի շատ ժամանակ ու ֆինանսական միջոցներ են հատկացնում հետազոտությունների անցկացմանը, քան ուսանողներին գիտելիք տալուն, գրում է Газета-ն՝ The Daily Mail-ին հղումով։

 

Միացյալ Թագավորության կրթության նախարար Դևիդ Ուիլեթսի կարծիքով՝ համալսարանային համակարգը «միակողմանի» է դարձել և ավելի շատ կենտրոնացած է հետազոտությունների ու մշակումների վրա։ Ըստ նախարարի՝ դա առաջին հերթին պայմանավորված է գիտական աշխատանքների շնորհիվ ապահովվող հեղինակությամբ ու ֆինանսական շահով։

 

Ուիլեթսն ընդգծել է, որ ուսանողների թիվն աճում է, և հարկավոր է ուժերն ուղղել նրանց կրթելուն։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆինանսավորման ավելացումն ու այլ բարեփոխումներն «ուսանողներին կվերադարձնեն համալսարաններում իրենց օրինական տեղը»։
 

Բրիտանական համալսարանները պետք է կրթեն ուսանողներին, այլ ոչ թե հետազոտություններ անցկացնեն. Daily Mail