Leica–ն գունավոր հեռադիտակների շարք է թողարկել (լուսանկարներ)

00:44 • 21.10.13

Leica գունավոր հեռադիտակների շարք է թողարկել  (լուսանկարներ)


Օպտիկա
արտադրող գերմանական Leica բրենդը զարմացրել է իր նոր տեխնիկայով՝ ներկայացնելով հեռադիտակների նոր շարքը, հայտնում է Luxlux.net-ը:


Apple ընկերության առաջատար դիզայներ Ջոնաթան Այվի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նոր տեսախցիկների թողարկումից հետո Leica-ն ճանապարհորդների համար գունավոր հեռադիտակներ է ստեղծել:


Նոր սերիայի հեռադիտակները ստացել են Leica Ultravid Colorline անվանումը: Դիզայներները դրանք զարդարել են երկնագույն, բեժ, մանուշակագույն, բաց կանաչ, դեղին և մոխրագույն-կապույտ երանգ ունեցող բնական կաշվով:


Թարմացված
մոդելը տարբերվում է կոմպակտ չափսերով, որոնք թույլ են տալիս հեռադիտակը տեղադրել վերարկուի կամ պիջակի լայն գրպանում:                                                                                                                 

 

 

Leica–ն գունավոր հեռադիտակների շարք է թողարկել (լուսանկարներ)