Դեպրեսիայի հանգեցնող սննդամթերքների «սև ցուցակը». հետազոտություն

14:05 • 21.10.13

Իսպանացի գիտնականները կազմել են այն սննդամթերքների «սև ցուցակը», որոնց չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության վրա և առաջ բերում անհանգստություն, նյարդայնություն և նույնիսկ դեպրեսիա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Այդ ցուցակում են հայտնվել արագ սննդի ուտեստները, հրուշակագործական քաղցրավենիքները, զանգվածային արտադրության կոնֆետներն ու շոկոլադե սալիկները:


Մասնագետներն այս եզրակացությանն են եկել մասշտաբային հետազոտությունից հետո, որին մասնակցել է 9.000 կամավորական: Նշված մթերքներն օգտագործած մարդկանց կեսը կես տարի անց հայտնել է, որ սկսել է նյարդային արձագանքել սովորական խնդրանքներին, դեպրեսիայի ախտանիշներ է նկատել:

 

Գիտնականները սա բացատրել են արյան մեջ տրանս ճարպերի մակարդակի բարձրացումով:


Ավելի վաղ ամերիկացի մասնագետների կազմած նմանատիպ ցուցակում էին հայտնվել չիպսը, ապխտած միսը, քաղցր ոչ ալկոհոլային խմիչքները, դդմի սերմերը, աղով արախիսը և այլն:
 

Դեպրեսիայի հանգեցնող սննդամթերքների «սև ցուցակը». հետազոտություն