Ֆանի Արդանը կայցելի Թբիլիսի

15:29 • 21.10.13

Հոկտեմբերի 24-ին Թբիլիսի կայցելի ֆրանսիական կինոյի և թատրոնի աստղ Ֆանի Արդանը, գրում է apsny.ge-ն:

 

Ինչպես հայտնել է Վրաստանի ազգային կինոկոնցեռնի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինյա Ախվլեդիանին, հայտնի ֆրանսիացի դերասանուհին Թբիլիսիում կմնա մեկ օր:

 

Ֆանի Արդանը կներկայացնի իր երրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Կպչուն ռիթմեր» ֆիլմը: