Հիպեր-իրական լուսանկարներ, որոնցում պատկերված կենդանիները խորհրդավոր տեսք են ստանում (ֆոտոշարք)
Նորվեգացի լուսանկարիչ Սայմոն Յոհանն իր՝ «Նախքան արքայության հաստատումը» կախարդական լուսանկարների և քանդակների շարքը սկսկել է պատրաստել 2005-ին:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ նրա ֆոտոշարքը պատկերում է բնական աշխարհը, որը, միաժամանա,կ ծանոթ և արտասովոր է:
Լուսանկարներում այս հակասական էֆեկտը ստանալու համար Յոհանը բարդ թվային պատկերներն ստեղծում է՝ կիրառելով կենդանիների լուսանկարները, որոնք տեղադրում է այլ լուսանկարներից վերցված միջավայրերում:
Նրա նոր աշխատանքները կցուցադրվեն Նյու Յորքի Yossi Milo պատկերասրահում՝ հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:










