HTC-ի գլխավոր տնօրենը, չնայած հոգնածությանը, չի լքի ընկերությունը

14:00 • 21.10.13

Թայվանական HTC ընկերության ղեկավար Փիթեր Չուն որոշել է իր պարտականությունները կիսել տնօրենների խորհրդի նախագահ և ընկերության համահիմնադիր Շեր Վանի հետ։

 

«Ես չափազանց զբաղված էի»,- ասել է Չուն Financial Times-ին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ նախկինում ինքը փորձել է զբաղվել միաժամանակ մի քանի գործով, իսկ այժմ կենտրոնացել է նորարարությունների և արտադրանքի պորտֆոլիոյի վրա։ Այդ պատճառով էլ Շեր Վանը ստիպված կլինի աշխատել եռակի ավելի՝ շաբաթական 2-ի փոխարեն 6 օր, և իր վրա վերցնել մարքեթինգի, վաճառքների և մատակարարների հետ բանակցությունների ղեկավարությունը։

Չուն ընդգծել է, որ պարտականությունների նման բաժանումը ժամանակավոր կլինի։

 

Ընկերության գործերը գնալով վատանում են։ Վերջերս HTC-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ որպես հանրային ընկերություն դադարել է եկամտաբեր լինել և անկում է գրանցել՝ ըստ 3-րդ եռամսյակի տվյալների։

 

HTC-ի գլխավոր տնօրենը, չնայած հոգնածությանը, չի լքի ընկերությունը