Ջոնի Դեփը մրցանակ է հանձնել և սեր խոստովանել դերասան Քրիստոֆեր Լիին
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն այցելել է Լոնդոնի կինոփառատոն և 91-ամյա դերասան Քրիստոֆեր Լիին հանձնել Բրիտանական կինոյի ինստիտուտի (BFI Fellowship honor) բարձրագույն մրցանակը, հայտնում է filmpro.ru-ն։
Դեփը Լիին, ով հայտնի է «Մատանիների տիրակալը» եռապատումում Սարումանի դերով, անվանել է մեծ մարդ և իրական ջենթլմեն։
«Քրիստոֆեր Լին, անկասկած, մեծ մարդ է։ Նա ոգեշնչման աղբյուր է դարձել ինձ համար, ինչպես նաև շատ այլ դերասանների և ռեժիսորների համար։ Իմ մանկության երազանքն իրականացավ, երբ ես կարողացա աշխատել Լիի հետ։ Ես սիրում եմ Ձեզ, Քրիստոֆեր»,- ասել է Դեփը։
Բացի այդ, Դեփը Լիին անվանել է «ազգային սեփականություն» և «իրական արվեստագետ»։ Լին իր հերթին շնորհակալություն է հայտնել Դեփին։ «Ջոնի, ես խոսքեր չունեմ։ Ես նույնիսկ չգիտեի, որ դու այստեղ կլինես։ Ես շատ շոյված եմ, քո խոսքերն ինձ համար մեծ նշանակություն ունեն»,- ասել է Լին։










