Հրապարակվել են «Բնապատկերի տարվա լուսանկարիչ 2013-ի» հաղթող լուսանկարները (ֆոտոշարք)

21:48 • 21.10.13

Հայտնի են դարձել «Բնապատկերի տարվա լուսանկարիչ– 2013» անդրանիկ լուսանկարչական մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող լուսանկարները, որոնք պատկերում են բնությունն՝ իր ողջ գեղեցկությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ «Բարի գալուստ Բրիտանիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել անգլիացի լուսանկարչի Catbells Sunrise աշխատանքը, որը ներկայացնում է արևածագը Բրիտանիայի Catbells շրջանում:


Համայնապատկերների լուսանկարները, որոնք գրանցվել էին «Բնակապատկերների տարվա լուսանկարիչ» մրցանակաբաշխության հայտերում, ներկայացրել են Բրիտանական կղզիները: