Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանները՝ կառուցված միջնադարից մինչև մեր օրերը (լուսանկարներ)

01:13 • 21.10.13

Աշխարհի 20 երկրներում կառուցված 80 գրադարանների կառուցման պատմությունն ու լուսանկարները հայտնվել են բրիտանացի ակադեմիկոս Ջեյմս Քեմփբելի «Գրադարանը» (The Librery) գրքում, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:


Բրիտանացի ակադեմիկոսն իր գրքում ներկայացրել է գրադարանների կառուցման մասին առաջին ավարտուն պատմությունը, որը երբևէ գրի է առնվել:


Այցելելով բոլոր 80 գրադարանները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 15-րդ դարից մինչև նորագույն ժամանակներ, վերջինս բացահայտել է այն հարստությունը, որոնք մարդիկ թողել են գրադարաններում, որտեղ գիտելիքը միակ ուժն է:


320 էջանոց հատորը ներկայացնում է տարբեր մեծությունների գրադարաններ՝ ամբողջ աշխարհից, ինչպես Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում կամ Քեմբրիջի Trinity Hall փոքրիկ միջնադարյան գրադարանը:


Գրքում տեղ գտած գիտության կաճառներից հնագույնը Իտալիայում գտնվող Սեսենիայի Malatestiana Biblioteca գրադարանն է, որը կառուցվել է 1452-ին:


Գրքի հեղինակի խոսքով իր կողմից ամենասիրված գրադարանը Ավստրիայի Admont Abbey գրադարանն է, որը աշխարհի ամենամեծ վանքային գրադարանն է:


The Tripitaka Koreana գրադարանը՝ Հարավային Կորեայի Haeinsa տաճարում:
 

 

 

 Mafra Palace գրադարանը Պորտուգալիայի Մալֆա համայնքում:

 Codrington գրադարանը կառուցվել է՝ տեղավորելու համար Օքսֆորդի   All Souls քոլեջի հազարավոր գրքերը:

 Biblioteca Joanina գրադարանը՝ Պորտուգալիայում:

George Peabody վեցհարկանի գրադարանը՝ Բալթիմորում:

Biblioteca Malatestiana գրադարանը՝ Իտալիայում:

Admont Abbey գրադարանը՝ Ավստրիայում:

 

Noyon Cathedral գրադարանը՝ Ֆրանսիայում, որտեղ պահվում են ռմբակոծություններից վնասված գրքերը:

 

Ժամանակակից Bibliotheque Nationale գրադարանը՝ Փարիզում, որը կառուցվել է 1996-ին: