Պրահայում ընտրություններին ընդառաջ միջնամատի արձան են կանգնեցրել
Պրահայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 10 մետրանոց միջնամատը վեր պարզած մանուշակագույն ձեռքի արձան է կանգնեցվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Խորհրդարանն օգոստոսի 20-ին քվեարկել էր ինքնալուծարման և պատգամավորական լիազորությունները վաղաժամ վայր դնելու օգտին։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկրի Սահմանադրության համաձայն օգոստոսի 27-ին լուծարել էր խորհրդարանը և հոկտեմբերի 25-26-ին արտահերթ ընտրություններ նշանակել։
Քանդակի հեղինակը չեխ սկանդալային քանդակագործ Դավիդ Չերնին է։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել աջերի կուսակցության ղեկավար Կարել Շվարցենբերգի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է Չեխիայի գործող նախագահին։










