Միլիարդատեր Քլայվ Փալմերը «Տիտանիկ-2» նավը կառուցելու փոխարեն նույնանուն ֆիլմ կնկարահանի
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը, ով նախորդ տարի հայտարարել էր «Տիտանիկ-2» նավ կառուցելու ցանկության մասին, այսօր նշել է, որ իր պատվերով կնկարահանվի «Տիտանիկ-2» ֆիլմը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017թ. սկզբին։ Մամուլի ասուլիսի ժամանակ միլիարդատերը ներկայացրել է, որ նոր ֆիլմի սյուժեն կպատմի սիրո պատմության մասին։ Փալմերը, ով երբեք չի փայլել համեստությամբ, պարզաբանել է, որ իր աշխատանքը «Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմից ավելի լավը կլինի»։
Նա հրաժարվել է ասել, թե ովքեր կկատարեն գլխավոր դերերը, սակայն նշել է, որ «հետաքրքրություն են հայտնում Հոլիվուդի, Չինաստանի և Եվրոպայի շատ դերասաններ»։










