Վալենտին Յուդաշկինն արժանացել է շքանշանի

13:10 • 21.10.13

Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինն արժանացել է «Հայրենիքի առաջ արժանիքների համար» 4-րդ աստիճանի շքանշանի։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Вести-ն։

 

Հոկտեմբերի 14-ին Յուդաշկինը նշել է իր ծննդյան 50-ամյակը։ Շնորհավորական ուղերձում երկրի ղեկավարը նրան անվանել է «վառ, տաղանդավոր մարդ», ինչպես նաև նշել է Յուդաշկինի հասարակական գործունեությունը և նրա ակտիվ մասնակցությունը բարեգործություններին։