Դոնի Ռոստովում Զեմֆիրայի համերգն ավարտվել է սկանդալով

13:13 • 21.10.13

Դոնի Ռոստովում (ՌԴ) կիրակի տեղի է ունեցել Զեմֆիրայի համերգը, որի ժամանակ սկզբից չեն աշխատել սարքավորումները, այնուհետ ոչ սթափ վիճակում գտնվող հանդիսատեսը սկսել է ինչ-որ բաներ բղավել, երգեր պատվիրել և խանգարել Զեմֆիրային երգել և խոսել: Երգչուհին չդիմանալով ջղայնացած հեռացել է բեմից, հայտնում է novayagazeta.ru-ն։

 

Որոշ ժամանակ անց Զեմֆիրան վերադարձել է և, երգելով «Արիվիդերչի» երգը, ասել՝ «Ես երբեք չեմ վերադառնա Դոնի Ռոստով»: Իր ելույթը նա ավարտել է՝ ուժեղ հարվածելով ստեղնաշարին, և հեռացել բեմից:

 

Մինչ համերգն արդեն սկանդալ էր տեղի ունեցել: Ելույթի նախօրեին Սպորտպալատի ղեկավարը, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, երգչուհու ներկայացուցիչներին համերգի կազմակերպման մերժում էր ուղարկել: Երգչուհու վրդովմունքից հետո, տնօրենին կանչել են շրջանի նահանգապետի մոտ, ինչից հետո պարզվել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և համերգը կայացել է: