BlackBerry-ն IOS-ի և Android-ի օգտատերերին հերթ է կանգնեցրել իր մեսենջերի համար
Կանադական BlackBerry ընկերությունը թողարկել է իր հայտնի BBM մեսենջերի տարբերակներն IOS-ի և Android-ի համար, գրում է vesti.ru-ն: Օգտատերերը, սակայն, ստիպված են հերթ կանգնել այն օգտագործելու համար:
Հավելվածն արդեն կարող են ներբեռնել iTunes-ի ամերիկյան հաշիվ ունեցողները:
BlackBerry-ից արդեն հայտնել են, որ առաջին ութ ժամերի ընթացքում ծրագիրը ներբեռնել է 5 մլն մարդ: Ընկերությունն աստիճանաբար հերթում գտնվող մարդկանց հրավերներ է ուղարկում՝ այդպիսով փորձելով խուսափել նոր յուզերների կտրուկ հոսքից և դրա հետ կապված հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Հաղորդակցությունների պաշտպանված BBM համակարգը կանադական ընկերության ամենակարևոր ակտիվներից է:










