Կատրին Դենյովն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը
Համաշխարհային ճանաչում ունեցող, Իվ Սեն Լորանի մուսա, տաղանդավոր դերասանուհի Կատրին Դենյովը 70 տարեկանում էլ շարունակում է մնալ գեղեցիկ կին և պահանջված դերասանուհի։
Նա այսօր նշում է իր հոբելյանը և խնդրում է իրեն անվանել «մադմուազել», գրում է НТВ-ն։
Ի՞նչ կարելի է ասել յուրահատուկ կնոջ և ֆանտաստիկ դերասանուհու մասին, ով նկարահանվել է 120 ֆիլմերում և 103.277 հարցազրույց տվել։ Իրականում նրա անունն է Կատրին Դորլեակ, իսկ Դենյովը նրա մոր ազգանունն է, որը, ի դեպ, դեռ ողջ է և վերջերս նշել է իր 102-րդ ծննդյան օրը։
Դենյովը միակն է ֆրանսիական բոմոնդից, ով աջակցել է դերասան Ժերար Դեպարդյոյին, երբ վերջինս որոշեց լքել Ֆրանսիան։
Ռեժիսոր Անդրե Տեշինեն Դենյովի մասին ասել է, որ նա դերասանուհի է, ում դեմքը կարելի է ժամերով նկարահանել։










