ԱՄՆ-ն սիրիական քիմիական զենքի վերացման նպատակով ՄԱԿ-ին 1.55 մլն դոլարի մեքենա է նվիրել

11:19 • 22.10.13

Վաշինգտոնը, աջակցելով ՄԱԿ-ի՝ Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու ջանքերին, կազմակերպությանն է հանձնել 10 զրահապատ Chevrolet Suburban արտաճանապարհային մեքենա, որոնց գնման համար ծախսվել է 1.55 մլն դոլար։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը` ԱՄՆ-ի պետդեպին հղումով, այս տեխնիկան Մերձավոր Արևելք տեղափոխելու համար Միացյալ Նահանգները դիմել է կանադական ռազմաօդային ուժերի օգնությանը։

 

Պետդեպը մանրամասնել է, որ նշված 1.55 մլն-ը ներառյալ՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 6 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերել քիմիական զենքի ոչնչացման ծրագրին։

 

Ըստ հոկտեմբերի 21-ի տվյալների՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներն արդեն այցելել են Սիրիայի քիմիական 20 կայաններից 17-ը, որից 14-ում զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումները ոչնչացվել են։

 

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնության արդյունքում, ՔԶԱԿ-ի մասնագետները պարտավոր են մինչ 2014թ. հունիսը վերացնել Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը։
 

ԱՄՆ-ն սիրիական քիմիական զենքի վերացման նպատակով ՄԱԿ-ին 1.55 մլն դոլարի մեքենա է նվիրել