Չինաստանում բուդդայական տաճարի հնագույն որմնանկարները փոխարինվել են «մուլտֆիլմային» պատկերներով

18:43 • 22.10.13

Չինաստանի հյուսիս-արևելյան Լյաոնին նահանգի Չաոյան քաղաքում գտնվող բուդդայական տաճարի որմնանկարները վերականգնման ընթացքում վնասվել են: Հնագույն որմնանկարների վրա պատկերվել են «մուլտֆիլմային» կերպարներ, որոնք պատկերում են տեսարաններ դաոսական առասպելներից, հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:


Նոր նկարները չեն կրկնօրինակում այն հերոսներին, որոնք պատկերված էին որմնանկարներում:


Global Times հաղորդմամբ՝ Չաոյան քաղաքի քաղաքային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Լի Հայֆենը հայտնել է, որ որմնանկարների սխալ վերականգնման պատճառ է դարձել «ոչ բարձրակարգ մասնագետը», որին վարձել էին վերականգնման աշխատանքների իրականացման համար:

 

Յունչժի վանական համալիրի կազմի մեջ մտնող շինությունների մեծամասնությունը պատկանում է չինական Ցին դինաստիայի կառավարության ժամանակաշրջանին (1644-1911):