Քորթնի Լավը հուշագրություն է գրել
Hole խմբի նախկին սկանդալային երգչուհի և երաժիշտ Կուրտ Քոբեյնի այրի Քորթնի Լավի հուշագրությունը գրախանութներում կհայտնվի դեկտեմբերի կեսերին։
Իր «Courtney Love: My Story» անվանումով ինքնակենսագրականում երգչուհին պատմում է մանկության, իր երաժշտական կարիերայի, թմրանյութերից կախվածության դեմ պայքարի, Կուրտ Քոբեյնի հետ ողբերգական սիրավեպի, ինչպես նաև ծնողների հետ ունեցած հարաբերությունների մասին, գրում է buro247.ru-ն։
Ներկայացնելով գիրքը՝ Լավը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել հետևել հաջորդականությանը և նկարագրել կյանքի իրադարձությունները՝ ըստ ժամանակագրության։
«Որոշ մասեր ես ինքս եմ գրել, իսկ որոշ բաներ Էնթոնիի հետ (Էնթոնի Բոզզան երգչուհու համահեղինակն է)»,-ասել է նա։
Գիրքը լույս կտեսնի 2013թ. դեկտեմբերի 15-ին։










