Ժերար Դեպարդյոն խուսափել է Վրաստանում ձերբակալությունից

09:43 • 22.10.13

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հոկտեմբերի 21-ին գտնվել է Թբիլիսիում, սակայն դուրս չի եկել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտուց։ 20 րոպե նա գտնվել է օդանավակայանում, այնուհետև մեկնել Բաքու, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «Грузия Online»-ին։

 

Եթե հայտնի դերասանը լքեր տարանցիկ գոտին, ապա կարող էր ձերբակալվել վրացական ոստիկանության կողմից՝ «Գրավյալ տարածքների մասին» օրենքը խախտելու համար, քանի որ ամռանը նա այցելել էր Սուխումի։